Քաղաքականություն

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու Երևանի ցանկության հետ, քանի որ այդ միջազգային ասոցիացիաները գործում են տարբեր սկզբունքներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում։

Անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալուն՝ Լավրովը հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական միությունն անհամատեղելի կառույցներ են։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական դիրքորոշում է ներկայացրել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է ՀՀ խորհրդարանում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում