Հունվարի 14-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 հունվար,  2025            

ՀՀ նախարարություններ

Ժամը 09:50-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարական տուն 3, 2-րդ հարկ) տեղի կունենա նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը կամփոփի առողջապահական ոլորտի զարգացմանն ուղղված 2024 թվականին իրականացրած աշխատանքներն ու ձեռքբերումները, կներկայացնի ընթացիկ ծրագրերը: Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Հեռ. 077 05 19 99, 091 55 11 23:

Ժամը 11:15-ին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում (Վազգեն Սարգսյան 3/8) կկայանա նախարար Սրբուհի Գալյանի 2024 թվականն ամփոփող, 2025-ի անելիքները ներկայացնող մամուլի ասուլիսը: Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: 

Պետական կառույցներ

Ժամը 16:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանի ասուլիսը: Թեմա. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2024 թվականի աշխատանքների ամփոփում։

Ժամը 15:30-ին Հանրապետության 32 հասցեում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կկնքեն մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակում 2025 թվականին նշյալ հասցեում նախատեսվում է հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Միջոցառմանը ներկա կլինեն նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և այլք: ՀՀ ԿԳՄՍՆ 

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Հայաստանի տնտեսությունը կկարողանա՞ երկու աթոռի նստել» թեմայով: Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծին: Այս որոշմանը անմիջապես արձագանքեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարեց, որ ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Հնարավո՞ր է ԵՄ-ԵԱՏՄ համադրությունը, ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը, եթե երկիրը հայտնվի ԵԱՏՄ-ից դուրս, այս և այլ հարցերի կպատասխանի փորձագետ-տնտեսագետ Արշակ Հակոբյանը։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում