Հայաստան

Հայաստանում կայանալիք COP-17-ի կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են. Սիմիդյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կայանալիք COP-17-ի կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են. Սիմիդյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2026 թվականին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Հայաստանը 2026 թվականին կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ  համաժողովը (COP-17) : Այն  բավականին խոշոր և կարևոր բնապահպանական միջոցառում է, կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են,  ստեղծվել է  կոմիտե, որը ղեկավարում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը»,- ասաց Սիմիդյանը:

Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը:  2024 թվականի հոկտեմբերի 31-ին COP-16-ի ավարտին կայացած քվեարկության արդյունքներով Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից։ Հայաստանը հավաքել է 65, Ադրբեջանը՝ 58 ձայն։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում