Միացյալ Նահանգներ

Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով ամբողջությամբ այրվել է Սահակ Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

1 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով ամբողջությամբ այրվել է Սահակ Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրվել է Սահակ Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

«Սարսափելի է... Սահակ Մեսրոպ Հայ Քրիստոնյա Վարժարանը դարձավ հրո ճարակ։ Ցավում եմ Լոս Անջելեսի մեր հայրենակիցների կորուստների համար։ 

Խոսքեր չունեմ այն ընկերներիս համար, որոնք Փասիֆիք Պալիսեյդզի և Ալթադենա/Փասադենայի հրդեհների պատճառով իրենց տներն են կորցրել։

Նույնիսկ այն տունը, որտեղ մեկ ամիս առաջ հանգրվանել էի, այլևս չկա»,- գրել է Սինանյանը։ 

Asbarez-ը գրում է, որ հրդեհների հետևանքով բազմաթիվ հայ ընտանիքներ տարհանվել են իրենց տներից։ 

Հրդեհի գոտիներում գտնվող հայկական վարժարանները փակ են մնացել։ 

«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ հրդեհների հետևանքով Լոս Անջելեսում հարյուրավոր շենքեր են ավերվել , ինչի հետևանքով ավելի քան 70,000 մարդ տարհանվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում