Հունվարի 8-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 հունվար,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ժամը 14:45-ին Կառավարության մամուլի սրահում (Հանրապետության հրպ., Կառավարական տուն 1) ժամը 15:00-ին տեղի կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի 2024թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը: Նախարարը կներկայացնի նախորդ տարվա ընթացքում ոլորտի զարգացմանն ուղղված  աշխատանքները և ձեռքբերումները: 

ՀՀ նախարարություններ

Ժամը 13:30-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջին հարկի դահլիճում կկայանա նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ կամփոփվեն նախարարության կողմից 2024 թվականին իրականացված աշխատանքները։ 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի ասուլիսը: Թեմա. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի աշխատանքների ամփոփում։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը. ի՞նչ է սպասվում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին» թեմայով։ Բանախոսներ՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում մի շարք ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին։ 

Մշակույթ

Ժամը 17:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս.Փարաջանով» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում