Հայաստան

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր

1 րոպեի ընթերցում

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր

ԵՐԵՎԱՆ , 8  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հունվարի 8-ին ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք,  որպեսզի նման  իրավիճակ չունենանք:  Այդ աշխատանքներով  պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու  են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել  է, դրանք  տեղադրվել են MAN  մակնիշի ավտոբուսներում  և տրոլեյբուսներում: Իսկ արդեն   փետրվար, մարտ ամիսներին նախատեսում ենք  տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ արդեն նոր վալիդատորների պատվերը իրականացված է »,- ասաց Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում