Քաղաքականություն

Նախատեսվում է Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում

1 րոպեի ընթերցում

Նախատեսվում է Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փորձագիտական հանրությունում հնչող տեսակետին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կստորագրվի Հայաստանի ու ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր:  

«Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթղթեր այս մասին, իհարկե, կան: Հանդիպում էլ է նախատեսվում՝ ՀՀ–ն ներկայացնող պաշտոնյաների և ԱՄՆ–ն ներկայացնող պաշտոնյաների»,–ասաց Միրզոյանը:

Ինչ կլինի դրա արդյունքում, ԱԳ նախարարն առաջարկեց սպասել մի քանի օր՝ մինչև Թրամփի երդմնակալությունն ու տեսնել, թե ինչ կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում