ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
«Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը»,-նշում է ընկերությունը՝ հավելելով, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին: