ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին ժամը 16.00-18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։