Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիեն Լըկորնյուին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,-նշված է գրառման մեջ։
Cher @SebLecornu ,mes chaleureuses félicitations pour votre reconduction à la tête du @Armees_Gouv .Je suis convaincu qu’au cours de votre mandat renouvelé,nous continuerons à œuvrer ensemble pour renforcer et développer davantage la coopération de défense entre l’🇦🇲 et la 🇫🇷. pic.twitter.com/5iyh0iPENC
— Suren Papikyan (@papikyan_suren) December 23, 2024