Երևան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2024 թվականին բացազատվել է 10000 քմ տարածք

1 րոպեի ընթերցում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2024 թվականին բացազատվել է 10000 քմ տարածք

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2024 թվականին բացազատվել է 10000 քմ տարածք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Զավթված տարածքները բնակիչներին են վարադարձվել արդեն բարեկարգված՝ նոր այգիների, հարմարավետ բակերի ու մայթերի տեսքով:

25 բարեկարգված բակերում վերակառուցվել են ֆուտբոլի դաշտեր, վարչական շրջանում շների համար առանձնացված երկու զբոսայգի է կառուցվել:

Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 22000 քմ բակային տարածք, սալիկապատվել է 5000 քմ մայթ, նորոգվել է 10000 քմ տանիք և 20 շքամուտք, փոխարինվել 25 վերելակ:

2025թ․-ին Քանաքեռ-Զեյթունում ծրագրերն ավելանալու են»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում