ԵԱՏՄ երկրների տարածքում գործարկվել է e-CMR էլեկտրոնային միջազգային բեռնատար վավերագրերի պիլոտային ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցնող տարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները տրանսպորտի ոլորտում ուղղված են եղել  ծառայությունների շուկայի ոլորտային գործառնությանը և ենթակառուցվածքների զարգացման աջակցմանն ուղղված գործնական քայլերի իրականացմանը։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը:

«Կառավարությունների ղեկավարները հաստատել են 2024-2026 թվականների համար տրանսպորտային քաղաքականության իրականացման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է 33 կետ։ Օրինակ, նախատեսված են միջոցառումներ ԵԱՏՄ երկրների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների «նեղ կետերի» ցանկի կազմման և դրանց վերացման առաջարկությունների մշակման համար։ Բացի այդ, նախատեսվում է ԵԱՏՄ իրավական դաշտի հետագա կատարելագործում՝ էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի ներդրման նպատակով»,- նշել է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նոր ճանապարհային քարտեզը 2018-2020 և 2021-2023 թվականների ճանապարհային քարտեզների տրամաբանական շարունակությունն է։ 

Արզբեկ Կոժոշևի խոսքով՝ ստորագրվել է ԵԱՏՄ երկրների ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, առանցքային բեռնվածքների և չափսերի մասին համաձայնագիրը, որն ուղղված է ԵԱՏՄ երկրների բեռնափոխադրումների պայմանների ներդաշնակեցմանը։

«Տրվել է  e-CMR էլեկտրոնային միջազգային բեռնատար վավերագրերի պիլոտային ծրագրի իրականացման մեկնարկը, որը նախատեսված է ԵԱՏՄ երկրների տարածքում միջազգային բեռնափոխադրումների համար։ Ծրագրի իրականացումը կնպաստի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների թվայնացմանը, ինչպես նաև կկրճատի տրանսպորտա-լոգիստիկ, մաքսային և վերահսկողության ընթացակարգերի ծախսերը»,- նշել է նախարարը։

Խոսելով օդային տրանսպորտի մասին՝ Կոժոշևը նշել է, որ այդ մասով կառավարությունների ղեկավարները հստակեցրել  են ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտի առանձին ասպեկտներ։ Բացի այդ, մինչև տարվա վերջ նախատեսվում է հաստատել միջոցառումներ, որոնք կօգնեն որոշ ընթացակարգերի ներդաշնակեցմանը՝ վտանգավոր բեռների փոխադրման և ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության հատուկ թույլտվությունների ձևակերպման ու տրամադրման համար։ Սա վերաբերում է միջազգային ավտոմոբիլային փոխադրումներին այն ճանապարհներով, որոնք ընդգրկված են եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում։ 

Հայերեն Русский

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար