Տնտեսություն

2024 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը գերազանցել է 11 միլիարդ դոլարը

2 րոպեի ընթերցում

2024 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը գերազանցել է 11 միլիարդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ 2015 թվականի 300 միլիոն դոլարից 2023 թվականին աճել է մինչև 3.4 միլիարդ դոլար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ 

Հովակիմյանը նշեց, որ միայն 2024 թվականի տասը ամիսների ընթացքում Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 11 միլիարդ դոլարը։ 

«Սա կարող ենք արձանագրել որպես բավականին լավ արդյունք»,- նշեց նա։ 

Հայաստանից ԵԱՏՄ արտահանվող արտահանվող հիմնական ապրանքներն են գինիները, կոնյակը, գյուղատնտեսական արտադրանքները, ինչպես նաև արդյունաբերական և տեխնոլոգիական արտադրանքը։  

Հովակիմյանը նշեց, որ տեքստիլ արտադրությունը նույնպես կարևոր դեր ունի, ոլորտը զգալի աճ է գրանցել՝ հատկապես մեծ պահանջարկ ունենալով Ռուսաստանի Դաշնության շուկայում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տվել մուտք գործել 150 միլիոն սպառող ունեցող շուկա, ինչը նոր հնարավորություններ է ստեղծել տեղական արտադրողների, արտահանողների և տնտեսության տարբեր ոլորտների համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում