Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը ամփոփեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վաղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ հատկապես վերջին 5-6 տարիներին Հայաստանի Հանրապետության գործառույթները ԵԱՏՄ-ում գնահատվել են որպես արդյունավետ։ 

«Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել։ Մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաև միջազգային մեր գործընկերների կողմից բավականին բարձր է գնահատվել՝ չնայած համաշխարհային բազմաթիվ մարտահրավերներին։ Նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որը մենք ունենք»,- ասաց  Հակոբյանը։ 

Նա նաև նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նպաստեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր որակի ապահովմանը և միգրանտների ներհոսքին, որը թե՛ քանակապես, թե՛ որակապես նոր իրավիճակ բերեց Հայաստանի Հանրապետություն։  

Հանձնաժողովի նախագահը շեշտեց Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարևորագույն օղակի դերը։ Վերջին շրջանում կնքված համաձայնագրերից հատկապես կարևորվեց ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ ամբողջ շուկայի համար։ 

«Հայաստանի դերը կարևոր է հատկապես այն պատճառով, որ մենք ԵԱՏՄ անդամ երկրներից միակն ենք, ցամաքային սահման ունենք Իրանի հետ»,- նշեց Հակոբյանը։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն