Գեմինիդների ասուպային առատ հոսքը տեսանելի կլինի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 13-14-ի գիշերը երկնքում տեղի կունենա տարվա ամենառատ ասուպային հոսքերից մեկը՝ Գեմինիդների ասուպային հոսքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բյուրականի աստղադիտարանի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ այս յուրահատուկ աստղագիտական երևույթը հասնելու է իր առավելագույն ակտիվությանը դեկտեմբերի 13-14-ի գիշերը՝ ապահովելով մեկ ժամում ավելի քան 100 ասուպի տեսանելիություն՝ կատարյալ մութ երկնքի պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ ասուպային հոսքերը առաջանում են այն ժամանակ, երբ Երկիրը, իր տարեկան պտույտի ընթացքում, անցնում է երկնաքարերի կույտերի միջով։ Երկնաքարերը մթնոլորտում այրվում են՝ թողնելով պայծառ հետքեր, որոնք հաճախ անվանում են «ընկնող աստղեր»։ Գեմինիդների հոսքը, որը դիտվում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 24-ը, այս տարի հատկապես ակտիվ է։

Գեմինիդների ասուպային հոսքը հայտնի է իր պայծառությամբ և ինտենսիվությամբ։ Դրա ռադիանտը՝ ասուպային հոսքի կենտրոնը, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ, ինչից էլ ստացել է իր անվանումը։ Այս հոսքի ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են, ինչը նրանց դարձնում է ավելի կարծր և պայծառ։

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել