Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ֆինանսավորման շուրջ բանակցությունները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական զարգացման բանկի՝ (ԵԱԶԲ)` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման հայտը մերժելուց հետո քննարկումներ են ընթանում Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) մերժել էր Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման հայտը։ Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է նախարարը տեսնում Ամուլսարի հանքավայրի շահագործման ապագան, և արդյոք ռիսկեր են եղել, Գևորգ Պապոյանը նկատեց՝ բանկի փոխարեն չի կարող ինքը պատասխանել, սակայն հանքը շահագործողների և Հայաստանում առևտրային այլ բանկերի միջև կան բանակցություններ։

«Եթե այդ բանակցությունները հաջողությամբ ընթանան, բանկերը կֆինանսավորեն շահագործողներին։ Վերջին տարիներին մեր բանկերը բավականին մեծ կապիտալ են կուտակել, ինչը հնարավորություն է տալիս նրանց 150 միլիոն դոլար ֆինանսավորել։ Սա մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, բայց հիմա դա իրական է և հնարավոր»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարը շեշտեց, որ Կառավարությունն անմասն չի մնա գործընթացից՝ հաշվի առնելով ֆինանսավորման մեծ ծավալը։ 

«Մրցութային կարգով ընտրված առաջատար աուդիտորական ընկերություններին մենք պատվիրել ենք հետազոտություններ։ Նրանց ներկայացրած արդյունքների հիման վրա, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, կկայացվի համապատասխան որոշում»,- ասաց Պապոյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ իրատեսական է համարում ծրագրի իրականացումը։

«Հույս ունեմ, որ կունենանք հանքի շահագործումը։ Ավելին, ծրագրի հաջող ընթացքի պարագայում, արդեն չորրորդ եռամսյակի սկզբին հնարավոր կլինի արդյունահանումը սկսել»,- եզրափակեց նա։

Հայերեն English

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները