Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը, որի ռեժիսորը Շոն Բեյքերն է, ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնի միջոցով տեղեկացրել է Կարեն Կարագուլյանը:

Ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի համար մրցելու է «Լավագույն ֆիլմ», «Կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում:

«Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025-ի հունվարի 5-ին:

«Անորա» կատակերգադրամատիկ ֆիլմի գլխավոր դերերում են  Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը: Ֆիլմում նկարահավել են նաև Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը: Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2024-ի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ»-ի:

«Անորա»-ի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում: Գլխավոր հերոսը՝ Էնին, երիտասարդ  մարմնավաճառ է, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու:

 

 

 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն