Սպորտ

Ծանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի առաջին ներկայացուցիչը մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բահրեյնում ընթացքում ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունում պայքարի մեջ մտան 73 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես եկավ իր համար նոր այս քաշային կարգում:

Պոկում վարժության ժամանակ Գոռ Սահակյանը մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 146 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց միայն 185 կգ: Երկամարտի 331 կգ արդյունքով Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում