Զելենսկին հայտնել է հակամարտության ընթացքում ուկրաինացի զինվորների շրջանում զոհերի թիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է շուրջ 43 000 ուկրաինացի զինվոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։

Նա նաև հայտնել է, որ 370 000 զինվոր վիրավորվել է, որոնց 50 տոկոսը կրկին վերադառնում է ծառայության։ 

Զելենսկին նաև հայտնել է, որ Ռուսաստանը կորցրել է 198 000 զինվորի, ևս 550 000-ը վիրավորվել են: Ռուսաստանն առայժմ չի արձագանքել Ուկրաինայի նախագահի տրամադրած այս տվյալներին։

Նախորդ անգամ Զելենսկին ուկրաինացի զինվորների շրջանում կորուստների թիվը հայտնել էր փետրվարին՝ ասելով, որ զոհերի թիվը կազմում է 31 000: 

Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը հակամարտության ընթացքում ունեցել է 700 000 զոհ և վիրավոր, սակայն չէր նշել, թե որտեղից է վերցրել այդ թիվը։ Սոցիալական հարթակներում Թրամփը նաև նշել էր, որ Ուկրաինան ունեցել է 400 000 զոհ և վիրավոր։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է խաղաղության

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ միայն Կուրսկում ուկրաինացի զինվորների շրջանում զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 38 000-ը։ 

Հայերեն العربية Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում