Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

File name: HM2_8289.JPG
File name: HM2_8289.JPG

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայի «Դինամո»-ի համալիրում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է մրցաշարի բազմամարտի ոսկե մեդալակիր:

Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Համլետ Մանուկյանը երիտասարդների պայքարում կրկին բազմամարտում երրորդն էր:

Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը մասնակցել է մոտ 100 մարմնամարզիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում