Հայաստան

Փաշինյանը Վանաձորում և Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Վանաձորում և Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում և Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը հարգանքի տուրքի արարողություններից տեսանյութեր է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում։

1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհ է դարձել 25 հազար մարդ, ավելի քան 500 հազար մարդ դարձել է անօթևան, հաշմանդամ է դարձել 50 հազար մարդ: 

Հայաստանի տնտեսությունը հսկայական վնասներ է կրել, ավերվել է շուրջ 157 արդյունաբերական ձեռնարկություն և հարյուրավոր այլ նշանակության օբյեկտներ։ Երկրաշարժի պատճառով վնասվել է Հայաստանի բնակֆոնդի 17 տոկոսը: Ավերվել էին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում