ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը համաձայնություն տվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկին՝ Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ադրբեջանական կողմը մերժել է հանդիպման առաջարկը՝ ըստ էության դեմ լինելով ամերիկյան միջնորդությանը: