Ռուսաստան

Սլովակիան հաստատել է Ռուսաստանից նավթ և գազ ստանալը շարունակելու իր ցանկությունը

1 րոպեի ընթերցում

Սլովակիան հաստատել է Ռուսաստանից նավթ և գազ ստանալը շարունակելու իր ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է իրենց ցանկությունը՝ շարունակելու Ռուսաստանից նավթ և գազ ստանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արտգործնախարարները հանդիպել են Մալթայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարական համաժողովի շրջանակում։

«Սլովակիայի շահերից է բխում Ռուսաստանից նավթի և գազի տարանցման համար գոյութուն ունեցող միջանցքների պահպանումը: Դրանք գների առումով հուսալի և կայուն են: Թեև մենք աշխատում ենք այդ մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, մեզ համար կարևոր են երաշխավորված մատակարարումները՝ պահանջվող ծավալներով և շահավետ գնով»,- ասել է Բլանարը, ում խոսքերը մեջբերել է Սլովակիաի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: 

Նշվել է, որ հանդիպմանը ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է հետագայում կատարել մատակարարման իր պարտավորությունները:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում