ՏՈԿԻՈ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 39395.60 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 2742.24 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 3368.86 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 19560.44 կետ: