Միացյալ Նահանգներ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զինվորական համազգեստի մշակման ամերիկյան «Միլլիկեն» ընկերության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զինվորական համազգեստի մշակման ամերիկյան «Միլլիկեն» ընկերության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում