ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.71 դրամով և կազմել 399.59 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.52 դրամով և կազմել 420.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 3.75 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.45 դրամով և կազմել 506.00 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 31.41 դրամով և կազմել 33944.01 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.46 դրամով և կազմել 391.26 դրամ: