Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝  հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։

Հաղթողները ստացան դրամական մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում.

1-ին տեղ (1,000,000 դրամ)՝ Հայկ Կարապետյան
2-րդ տեղ (500,000 դրամ)՝ Ռուբեն Համբարձումյան
3-րդ տեղ (300,000 դրամ)՝ Վահագն Հովհաննիսյան

Բացի գլխավոր մրցանակներից, 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հմունքներ կամ խորցված մեքենայական ուսուցում սովորելու համար։

Մրցանակաբաշխությանը շնորհավորական խոսքերով ելույթ ունեցան ACA-ի տնօրեն և համահիմնադիր Նարեկ Ասլիկյանը, Hoory AI-ի տնօրեն Գևորգ Բալյանը, WorldQuant-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Լեոնտևը, Yandex Armenia-ի ՄՌԿ ղեկավար Լուսին Միրզոյանը, ԵՊՀ-ի «Կիրառական վիճակագրություն և տվյալագիտության» մագիստրոսական ծրագրի ղեկավար և օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Կարեն Քեռյանը:

Միջոցառմանը նաև ներկա գտնվեցին Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի այլ գործընկերներ։

Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ 

Armenian Code Academy (ACA)-ը, տեխնոլոգիական կրթության կենտրոն է, որի նպատակն է ՏՏ ոլորտում ամենապահանջված մասնագիտություններով կրթել և վերապատրաստել ապագա և ներկայիս տեխնոլոգիական ոլորտի մասնագետների՝ լրացնելով աշխատաշուկայում առկա բացը:

Ունենալով ավելի քան 16,000 շրջանավարտներ Երևանից և մարզերից, ACA-ը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ակտիվ և նվիրված ջատագովներից է: 

 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա