Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն է հայտարարել երկրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Korea Times թերթը՝ նշելով, ոչ պետության ղեկավարն իր որոշումը հիմնավորել է «հակակառավարական ակտիվության» դրսևորմամբ։

«Ռազմական դրությունը նպաստում է Հյուսիսին (ԿԺԴՀ-ին - խմբագր․) համակրող ուժերի վերացմանը և սահմանադրական կարգի պաշտպանությանը»,- նշել է Կորեայի նախագահը։

Լրատվամիջոցը նշում է, որ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունը խորհրդարանի բյուջետային կոմիտեյում հավանության է արժանացրել բյուջեի կրճատման օրինագիծը և պետական ​​աուդիտորին ու գլխավոր դատախազին իմպիչմենտի ենթարկելու մասին միջնորդություններ է ներկայացրել։

Հարավային Կորեայում ռազմական իրավիճակի հրամանատարը հայտարարել է երկրի խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների գործունեությունը կասեցնելու մասին։

 

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան