Դեկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով: 


ԱՆՈՆՍ
04 դեկտեմբեր,  2024          

 ՀՀ ԱԺ

10։00-ին կշարունակվի ԱԺ նիստը

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 17:00-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հրավիրում է ներկա գտնվելու Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: 

Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյան:  

ժամը 18:00-ին Հալաբյան 65/5 հասցեում գտնվող Formula Hub-ում կկայանա համահայկական «Innovate Armenia» մրցույթի փիչինգի և ամփոփման միջոցառումը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ 

Ռոզա Գրիգորյան   (+ 374) 77 30 34 84

ժամը 15։00-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում (Ալեք Մանուկյան 13) տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայտարարված «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը: 

Շնորհանդեսն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Բացման խոսքով հանդես կգան 

Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն

Պատրիկ Սվենսոն, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր

դեսպան (ենթակա է հաստատման)

Արաքսիա Սվաջյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ (ենթակա է
հաստատման)

Սիրով հրավիրում ենք Ձեզ միջոցառումը լուսաբանելու։

Հարգանքով՝  
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

 

Մամուլի ակումբներ

ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ « Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը» թեմայով։

Բանախոսներ՝
Էլեն Մանասերյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան։

ժամը 12.00–ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի ասուլիսը Մոսկվա – Մինսկ – Աստանա – Բիշքեկ – Երևան տեսակամրջի ձևաչափով՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ։

Ասուլիսը նվիրված է 2024 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքներին, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին։

Անդրադարձ կլինի նաև կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությանը, հավաքական անվտանգության համակարգի զարգացման հեռանկարներին և 2025 թվականին ՀԱՊԿ-ի առջև ծառացած հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին:

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

ժամը 10.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ժամանակ Ռուսաստանի առաջատար բուհերի երիտասարդ մասնագետներն, ովքեր մեկ ամիս շարունակ դասընթացներ են անցկացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում և բուհերումդասընթացների, կխոսեն իրենց տպավորությունների մասին.

- Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Այգուլ Շամսուտդինովան,

- Մոսկվայի Մ. Թորեզ անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրանտ Իվան Օսիպովը,

- Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի մագիստրանտ Անգելինա Սոկոլովան,

- Սիկտիվկարի պետական համալսարանի մագիստրանտ Նատալյա Մաքսիմովան։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում