ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 03/12/24
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 03/12/24](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/03/5dYvZURQtPFAcv5SVsUB2d80S6fqkuqXacKK1v1K.webp)
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.71 դրամով և կազմել 399.59 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.52 դրամով և կազմել 420.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 3.75 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.45 դրամով և կազմել 506.00 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 31.41 դրամով և կազմել 33944.01 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.46 դրամով և կազմել 391.26 դրամ: