Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակակառավարական զինյալ խմբավորումներն ամբողջությամբ գրավել են Հալեպ քաղաքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին, հալեպահայերի շրջանում տիրող իրավիճակին և այս պահին քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին։

Մարիա Գաբրիելյանը շեշտեց, որ քաղաքում ստեղծված անսպասելի իրավիճակը խուճապի է մատնել հալեպցիներին:

«Ափսոս, որ զինյալ խմբավորումները ողջ քաղաքը գրավեցին։ 

Նոյեմբերի 29-ին ժամը 17։00-ին վայրկյանների ընթացքում վաճառատներն ու խանութները փակվեցին, մեծ քանակությամբ մարդիկ դեպի մայրաքաղաք և ծովեզրյա շրջաններ մեկնեցին։ Ճանապարհն այնքան ծանրաբեռնված էր, որ 4 ժամվա ճամփան 30 ժամ երկարեց», - մանրամասնեց սիրիահայ պատգամավորը։

Նրա խոսքով՝ պարբերաբար ինչպես կրակոցներ, այնպես էլ հրթիռակոծություններ են տեղի ունենում, և իշխում է ընդհանուր անորոշություն։ 

«Օրինական իշխանությունը դատարկել է բոլոր կենտրոնները, ընդդիմությունն է քաղաքի, ներառյալ` հայկական թաղամասերի տերը», - ընդգծեց Մարիա Գաբրիելյանը: 

Պատգամավորի բնորոշմամբ՝ ներկայում հիմնական խնդիրը հաց ապահովելու հարցն է, քանի որ հացի մեծաթիվ արտադրամասեր չեն գործում։ 

«Լավ է, որ Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է համայնքին տիրություն անել։ Առայժմ այս է կացությունը», - եզրափակեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

Ավելի վաղ Հալեպի «Գանձասար» պարբերականը հաղորդել էր, որ Հալեպից Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից զոհվել է հալեպահայ Երվանդ Արսլանյանը:

Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները Հալեպի վրա հարձակումը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: 

Հայերեն

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Ստամբուլում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը