Քաղաքականություն

Վարչապետը ՔՊ խմբակցության հետ քննարկել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ՔՊ խմբակցության հետ քննարկել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աղազարյանը նշել է, որ իր անձին անդրադարձ եղել է, սակայն հրաժարվել է մանրամասնել քննարկման բովանդակությունը։ «Չեմ կարող ասել, թե ինչ անդրադարձ է եղել։ Ինձ հարցեր չեն տվել, ես հարցերին չեմ պատասխանել»,- ասել է նա։

Լրագրողների հարցին, թե արդյոք ճնշումներ կան, որ նա վայր դնի մանդատը, Աղազարյանը կտրուկ արձագանքել է․ «Ոչ»։

Այնուամենայնիվ, պատգամավորը պարզաբանել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խնդրել է իրեն հրաժարվել մանդատից։ «Դուք չգիտեք ի՞նչ է տեղի ունենում, տեղյակ չե՞ք, որ վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ։ Դուք համարում եք սա սովորական հա՞րց, մտահոգ էլ չլինե՞մ»,- ասել է նա։

Հանդիպման այլ մանրամասներ ու Աղազարյանի հետագա քայլերը դեռևս անհայտ են։

 

 


 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում