Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին։ 

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ալեքսանդր Գորյանովին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։Լ

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում