ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը
1 րոպեի ընթերցում
![ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/27/hkS2GWS0ISQjcTKW7eJouNtFL4BgJGC26gjERjpQ.webp)
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՊՆ-ն հերքում է սոցիալական մեդիայում տարածվող այն լուրերը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է լիարժեք իրականացնել իր ծառայությունը և պատշաճ կատարել պարտականությունները։ Պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ իրազեկում է հանրությանը, ուստի հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- նշեց Թորոսյանը։