Աշխարհ

Եգիպտոսի ափերի մոտ խորտակվել է 31 զբոսաշրջիկի տեղափոխող նավը

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի ափերի մոտ խորտակվել է 31 զբոսաշրջիկի տեղափոխող նավը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, որի տախտակամածին եղել է 45 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ 16 մարդու հաջողվել է փրկել։ Նրանցից մի քանիսին փրկել են ուղղաթիռով, այնուհետև տեղափոխել հիվանդանոց։

Ըստ այլ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների՝ տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող նավը հնգօրյա ջրասուզման շրջագայության էր ուղևորվել նոյեմբերի 24-ին Պորտ Ղալիբ առողջարանի նավահանգստից և պետք է Հուրգադա վերադառնար նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 05:30-ին փրկարարներն ազդանշան են ստացել, որ նավն աղետի է ենթարկվում Կարմիր ծովի արևմտյան ափին գտնվող Մարսա Ալամ ծովափնյա քաղաքից դեպի հյուսիս ընկած շրջանում, ինչից հետո կապը նավի հետ դադարել է։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում