Ռուսաստան

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին

1 րոպեի ընթերցում

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան հանդես է գալիս միջուկային պատերազմի կանխարգելման օգտին, դա ավանդական դիրքորոշում է եղել դեռևս Խորհրդային Միության ժամանակներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք, որ միջուկային պատերազմ չլինի: Դեռ խորհրդային տարիներին մենք առաջարկել էինք ԱՄՆ-ին։ Գորբաչովն ու Ռեյգանը միասին հայտարարեցին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և որ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասել է Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում