Բորելը հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Սպիտակ տունը հանել է Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքերով Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու սահմանափակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է նոյեմբերի 18-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Նախագահ Բայդենի վարչակազմը թույլատրել է ամերիկյան զենքերի կիրառումը Ռուսաստանի տարածքում՝ մինչև 300 կմ հեռավորության վրա», - ասել է Բորելը։ 

Խոսքը գնում է ամերիկյան ATACMS հրթիռների մասին, որոնց հեռահարությունը 306 կմ է։

«Դա շատ մեծ հեռավորություն չէ, դա չի գնում երկրի խորքերը, բայց սա Բայդենի վարչակազմի որոշումն է։ Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել հիմա և ոչ թե ընտրություններից առաջ՝ չգիտեմ», - հավելել է նա։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը չի բացահայտել իր աղբյուրները. ԱՄՆ պաշտոնյաները դեռ չեն հաստատել, որ Ուկրաինային թույլատրվել է ամերիկյան հեռահար զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ 

Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: 

Միացյալ Նահանգներ

Բայդենը թույլ է տվել, որ Ուկրաինան ամերիկյան զենքերով հարվածի Ռուսաստանի խորքերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան զենքով Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը Կիևին, եթե նման բան իրոք եղել է, կնշանավորի լարվածության որակապես նոր շրջափուլ և Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։ 

Միացյալ Նահանգներ

Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զենքով ՌԴ-ի խորքերը հարվածելու թույլտվությունը կհանգեցնի լարվածության նոր շրջափուլի

 

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում