Էդմոն Ավետյան-95. ԱՐԱՐ երգչախումբը մեկ տանիքի տակ էր համախմբել մտավորականներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեան կենտրոնում տեղի է ունեցել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լեզվաբան Էդմոն Ավետյանի 95-ամյակին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպվել էր ԱՐԱՐ երգչախմբի ղեկավար Գոռ Մելքումյանի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Երվանդ Երկանյանը, Տիգրան Մանսուրյանը, Արզաս Ոսկանյանը, Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Դավիթ Մոսինյանը: Մտավորականներն իրենց հուշերով կիսվեցին և ներկայացրին Էդմոն Ավետյանին, նրա ժամանակը: 

Երեկոն ԱՐԱՐ երգչախմբի՝ հերթական փիլիսոփաներին նվիրված շարքից էր, որից առաջինը տեղի է ունեցել 2021 թվականին՝ նվիրված Ֆրիդրիխ Նիցշեին։

Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված երգչախմբի կողմից փիլիսոփային նվիրված երեկոյի կազմակերպումը՝ Գոռ Մելքումյանը նկատել է՝ կապը երգչախմբի հետ կայանում է նրանում, որ երգչախմբին բնութագրում և երգչախմբի փիիսոփայության մեջ առանցքային է այն գաղափարը, որ «Որքան ավելի ես երաժիշտ դառնում, այնքան ավելի ես փիլիսոփա դառնում»։ 

Նրա խոսքով՝ մշտապես շաղախված լինելով  փիլիսոփայական մտքերով՝ երգչախումբը նաև երաժշտական մեկնաբանումներն է հասցնում փիլիսոփայության, և փիլիսոփայությունն է հասցնում երաժշտականորեն մեկնաբանելու խնդիրներին։ Սրանով ձևավորվում է մի միջավայր, որտեղ երաժշտության ընկալման նոր որակ և միաժամանակ նոր տեսակի ունկնդիր է և՛ ձևավորվում, և՛ հայտնվում, քանզի կան սակավաթիվ մարդիկ, ովքեր իրենք են փնտրում այնպիսի երաժշտություն, որը կլինի ավելի ինտելեկտուալ, ավելի փիլիսոփայական, ավելի խորքային և նրանք, ովքեր չեն փնտրում, բայց որևէ կերպ աղերսված են երգչախմբային արվեստին և մասնավորապես ԱՐԱՐ երգչախմբի գործունեությանը, իրենք էլ նման միջոցով են ձեռք բերում այն որակները, որոնցով հնարավոր է ունկնդրել երաժշտության փիլիսոփայական կողմը։

 

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին