Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ, 18 նոյեմբեր, 2024            

ԱԺ

ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները՝ հետեւյալ ժամանակացույցով.

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին  Շահումյան հրապարակի մոտից կմեկնեն Դիլիջան, որտեղ ժամը 11-ին «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս» հյուրանոցում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Համաժողովի շրջանակում կանցկացվի նաև կրթական էքսպո: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կրթության ոլորտի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Վերադարձ՝ նույն օրը ժամը 16:00-ին: ՀՀ ԿԳՄՍՆ, 374 91 778891, Կարինե Մանուկյան: 

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանի ասուլիսը: Թեմա. կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ։

Ժամը 19:00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 6, մուտքը՝ այգու կողմից) կկայանա բիենալեի բացման և մրցանակաբաշխության արարողությունը (մուտքը՝ հրավերով)։ «Թատերական պաստառներ-Հայաստան» միջազգային բիենալեն Հայաստանի պատմության դեռևս միակ միջազգային լայնամասշտաբ միջոցառումն է գրաֆիկ դիզայնի ասպարեզում։ Բիենալեին մասնակցության հայտ է ներկայացրել 48 երկրից 422 հեղինակ՝ 918 աշխատանքով։ Փառատոնի շրջանակներում ժյուրիի անդամները՝ Լեխ Մաևսկին (Լեհաստան), Նիկլաուս Թրոքսլերը (Շվեյցարիա) և Հենինգ Վագենբրեթը (Գերմանիա), կներկայանան դասախոսություններով՝ նոյեմբերի 19-ին, ժամը 17։00-ից սկսած Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ՊԱՆՆՈ Արվեստի տանը (մուտքը՝ այգու կողմից)։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում (Բաղրամյան պողոտա 40) կկայանա «Թափոնների կառավարումը Հայաստանում» ֆորումը: Ողջույնի խոսք՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատուն, ՀՀ ՇՄ նախարարություն, ՀՀ ՏԿԵ նախարարություն: Ֆորումն անցկացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող եւ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի կողմից: +374-60-612896: 

Մամուլի ակումբներ

ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի»  տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։

Բանախոսներ՝
Գորիկ Ավետիսյան` Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ
Լիլիթ Սահակյան՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն
Սիլվա Ադամյան՝ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Երևանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով Հայաստանում առաջինն է: 

Մշակույթ

Ժամը 16:00-ին Նկարիչների միության Մարտիրոս Սարյան ցուցասրահում կկայանա «Մշակույթը՝ այցեքարտ» խորագրով ցուցահանդեսի բացումը: 2024-2025 ուստարին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի: Առաջնորդվելով այդ հրաշալի նախաձեռնությամբ՝ Երևանի թիվ 112 ավագ դպրոցը սեպտեմբեր ամսին հայտարարել է «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի մեկնարկը: Յուրաքանչյուր դասարան ներկայացրել է Հայաստանի ճարտարապետական և քանդակագործական արժեքավոր կոթողների հեղինակային լուսանկարներ՝ ստեղծելով QR կոդեր, որոնք պարունակում են լիարժեք տեղեկատվություն տվյալ ստեղծագործությունների և հեղինակների վերաբերյալ: Suren Safaryan, +374 93 031616:

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա բարեգործական համերգ, հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա հատուկ ծրագրով, որը ներառում է Գեորգի Գյուրջիևի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններ, Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս առիթի համար գրված «Անտառի առեղծվածը» նոր ստեղծագործությունը, ինչպես նաև Ազնավուրի երգերի դաշնամուրային իմպրովիզացիաներ: ԱրարատԲանկը միանում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությանը՝ աջակցելով Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը: Որպես նոյեմբերի 18-ին կայանալիք բարեգործական համերգի գլխավոր հովանավոր՝ Բանկն իր ներդրումն է բերում հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված այս յուրահատուկ նախագծին, որի նպատակն է ստեղծել 100 հեկտար անտառային տարածք:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում