Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 նոյեմբեր,  2024            

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ից Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում /Խանջյան 19, 5-րդ հարկ/ տեղի կունենա «Հայկական արդիություններ. պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» միջազգային գիտաժողովը։ Այն ամփոփում է ինստիտուտի «Մշակույթ և արդիականացում» ծրագրի «Պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» մոդուլի երկու հետազոտական տարիները։ Գիտաժողովն անցկացվում է երեք նիստերով և կտևի 10։30-19։00-ը։ Բանախոսներ. պատմաբան Ժիրայր Լիպարիտյան (ԱՄՆ, Հայաստան), արվեստաբան Լուսին Շաբոյան (Հայաստան), արվեստաբան Իրինա Շահնազարրյան (Հայաստան), պատմաբան Ռոջեր Մարկվիք (Ավստրալիա), արվեստաբան Աննա Համբարձումյան (Հայաստան), հետազոտող Աշոտ Գրիգորյան (Հայաստան), փիլիսոփա Մայքլ Ջիլ (Մեծ Բրիտանիա), պատմաբան Մառկկու Պելտոնեն (Ֆինլանդիա), գրականագետ Սիրանուշ Դվոյան (Հայաստան), արվեստաբան Նարե Սահակյան (Հայաստան), մշակութային մարդաբան Կոնրադ, Սիկիերսկի (Գերմանիա): Հովհաննիսյան ինստիտուտ:

Ժամը 11:00-ից «Holiday Inn» հյուրանոցում (Ամիրյան 2) Հայաստանում առաջին անգամ կկայանա SEE Expo&Dialogue էքսպո-կոնֆերանսը՝ նվիրված կանաչ տնտեսության զարգացմանը Հայաստանում։ Վերականգնվող էներգետիկայի, շինարարարության և լուսավորության, տեխնոլոգիաների և այլ ոլորտների ընկերություններ կներկայացնեն իրենց գործունեությունը էքսպոյին և JOB TALK-երին, կծանոթացնեն առկա աշխատանքային հնարավորություններին: Կոնֆերանսին ելույթ կունենան ոլորտի առաջատար փորձագետներ, պետական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև կրթական և մասնավոր ոլորտների փորձառու մասնագետներ։ Կոնֆերանսի խոսնակներից է Բրիտանիայի առաջատար էկոլոգիական տնտեսագետ Ստանիսլավ Էդվարդ Շմելյովը։ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) SEE Expo&Dialogue կոնֆերանսի գործընկերն է։ ՎԶԵԲ-ի աջակցությամբ կոնֆերանսի հատվածը կհեռարձակվի առցանց ուղիղ ռեժիմով: Մանրամասների համար՝ See.job.am : 091544511 - Հասմիկ:

Մշակույթ

Ժամը 13:00-ին Խնկո Ապոր անվան գրադարանում կկայանա Արմեն Գրիգորյանի հեքիաթային գրքի շնորհանդեսը: «Օպերայի բակում» մանկապատանեկան հեքիաթը՝ «Արիջա» գրքի հեղինակի երրորդ գիրքն է՝ ստեղծված ՀԱՅ փոքրիկների համար: Հեքիաթի հերոսները հայտնվում են Աստրալային գոտում ու փնտրում են Երևանում թաքնված գաղտնիքները: Միացե´ք մեզ, միասին փնտրենք, թե ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում Օպերայի բակը: 374 55010401:

Ժամը 17:00-ին Park Bridge համալիրում (Լենինգրադյան 1/6) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Ազնավուր» հավաքածուի ցուցադրությանը: Ժամը 18։00-ին կկայանա Kwisty fashion ստուդիայի «Ազնավուր» հավաքածուի ցուցադրությունը։ Այն նվիրված է Շարլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Առաջին անգամ այս հավաքածուն ցուցադրվել է ֆրանսիական Ավինյոն քաղաքում, հայկական մշակույթի օրերի շրջանակներում։ Նոյեմբերի 16-ին կկայանա առաջին հայաստանյան ցուցադրությունը։ Նորաձևության բարեգործական երեկոյի ընթացքում, պրոֆեսիոնալ մոդելների հետ մեկտեղ, բեմ կբարձրանան Գավառի մանկատան սաները, որոնց արդեն 8 տարի է, ինչ աջակցություն է ցուցաբերում Kwisty fashion ստուդիայի հիմնադիր Քրիստինե Գրիգորյանը։ Բարեգործական միջոցառմանը հրավիրված են մի շարք դեսպաններ, պատգամավորներ, գործարարներ, այդ թվում՝ Շարլ Ազնավուրի հիմնադրամի ներկայացուցիչները։ Kwisty fashion ստուդիան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար պատրաստել է գեղեցիկ անակնալ-նվերներ։ հեռ. 099 38 99 99, 094 445 441: 

Հայերեն Русский

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար