Երևանի ավագանին նոր անդամ ունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեգ  Գնունու Գևորգյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԸՀ-ի գրասենյակից, նշելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ համալրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր տեղը։ Թափուր տեղի համար դիմել է 5 քաղաքացի։

ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով ընտրել է Անի Խաչատուրի Դավթյանին որպես թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:

Տնտեսություն

Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։  

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ