Եվրոպական խորհրդարանը հյուրընկալել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպել են ԵՄ-ում Հայաստանի ու Ուկրաինայի ներկայացուցչությունները, իսկ Եվրախորհրդարանում այն հյուրընկալել է Չեխիան ներկայացնող պատգամավոր Մարկետա Գրեգորովան։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գրեգորովան նշեց, որ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի  և արևելյան հարևանների համար Փարաջանովը նշանակալի անուն է։ «Հաճախ, երբ խոսքը գնում է անվտանգության մասին, մենք կենտրոնանում ենք սահմանների վրա։ Մինչդեռ սա լավ առիթ է հիշելու նաև մշակութային ժառանգության ու դրա պահպանման կարևորության մասին», - ասաց  Գրեգորովան։ 

Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր ելույթում խորին շնորհակալություն հայտնեց «Կանաչների» խմբակցությանն ու չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովային ցուցահանդեսը հյուրընկալելու համար։ Դեսպանն իր խոսքում նշեց, որ ցուցադրված եզակի նմուշները լայն հանրությանը շատ հայտնի չեն։ Նա նաև երախտագիտություն հայտնեց Երևանում Փարաջանովի տուն-թանգարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նմուշները տրամադրելու համար։  

Տիգրան Բալայանը շեշտեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի

Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ու հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում։ 

Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Վսեվոլոդ Չենցովի անունից ելույթ ունեցավ փոխդեսպան Օքսանա Դիակունը։ Իր ելույթում նա ևս երախտիքի խոսքեր փոխանցեց համատեղ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար և հիշեցրեց, որ մեր օրերում, երբ մշակութային ժառանգությունները ևս վտանգված են, պետք է առավել քան ընդգծել արվեստի միավորող ուժը։  

Եվրոպական խորհրդարանի անձնակազմն ու այցելուներն առիթ կունենան առաջիկա օրերին վայելել Սերգեյ Փարաջանովի հատընտիր գործերը։ Ցուցահանդեսն օրեր առաջ ներկայացվել էր նաև Բելգիայի ներկայացուցիչների պալատում։  

Հայերեն Français Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին