ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում են բանակում չծառայելու համար. Պապիկյանը՝ զորակոչի հետ կապված մարտահրավերների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ Հայաստանում զորակոչի հետ կապված մարտահրավերներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ զորակոչը շարունակում է մնալ պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու դրա մասին պետք է բարձրաձայն խոսել։ 

«Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի վերջինս զինված ուժերում չծառայի։ Կարծում եմ, այս հանգամանքից ելնելով, պետք է որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին ու առաջին հերթին նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում։ Այս հարցով դիմել եմ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլ իր մերձավոր հարազատների զավակները հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից»,- ընդգծեց Պապիկյանը։ 

Նա շեշտեց, որ նման դեպքերի ցավալի ցուցանիշներ են արձանագրվել, և դրա դեմ պետք է պայքարել։

«Մենք պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք և ինձ համար բավականին վատ տենդենցի դեմն առնենք։ Այս երևույթը նոր չէ, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,-եզրափակեց նախարարը։ 

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը