Գիտություն

Ամփոփում ենք «Գիտության շաբաթ»-ը․ տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց

2 րոպեի ընթերցում

Ամփոփում ենք «Գիտության շաբաթ»-ը․ տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս «Գիտության շաբաթ» փառատոնի շրջանակում ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Cerebrum Intellectus-ի դասընթաց։ Դասընթացը վարել է Fastex-ի կրթական գծով խորհրդական Սերգեյ Թանթուշյանը։ Վերջինս հանդիպում է ունեցել Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների հետ, կիսվել ոլորտային կարևոր մանրամասներով և պատասխանել պատանիների հարցերին։ 

Թանթուշյանը կարևորել է հանրակրթական դպրոցների աշակերտների հետ  այս ձևաչափով հանդիպումերը։ Դասընթացների նպատակն  է  համախմբել արվեստի և բիզնեսի ոլորտների փորձագետներին և  նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին։

Հոկտեմբերի 5-ին մեկնարկած «Գիտության շաբաթ» փառատոնին մասնակցել է ավելի քան 34 կազմակերպություն, որոնց թվում են եղել գիտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, համալսարաններ և նորարարական ընկերություններ, այդ թվում՝ Fastex-ը։ Փառատոնի ընթացքում ավելի քան 20 000 այցելուներ մասնակցել են գիտափորձերի և սեմինարների։

Fastex-ի կրթական ծրագրերը կլինեն շարունակական։ Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում