Աշխարհ

Գերմանիայի նախագահը պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ ընտրություններ անցկացնել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախագահը պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ ընտրություններ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորները անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Հիմա ժամանակը չէ տակտիկական հնարքների և խաբեության համար, այլ ժամանակն է խելամտության և պատասխանատվության»,- նշել է Շտայնմայերը։

Վերջերս Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներից՝ նշելով, որ այդ քայլը անհրաժեշտ էր երկրի վնասից խուսափելու համար։ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտնել է, որ իշխող կոալիցիայի ճգնաժամը պայմանավորված է ֆինանսների նախարարության՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում անհամաձայնությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում