Ռուսաստան

ՌԴ-ն պատրաստ է լսել Արևմուտքի գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ․ Լավրով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պատրաստ է լսել Արևմուտքի գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքից եկող գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լավրովի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե կլինեն հստակ և ողջամիտ գաղափարներ, մենք պատրաստ ենք լսել դրանք։ Մինչ այժմ Բրյուսելից և Եվրոպայի այլ մայրաքաղաքներից լսում ենք միայն «Զելենսկու բանաձևի» մասին հայտարարություններ, որը, ըստ էության, մեզ տանում է փակուղի»,- նշել է Լավրովը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ լինելն ազդեցություն կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության վրա, Լավրովն ասել է, որ չի կարող կանխատեսումներ անել այս հարցի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում