Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը պահանջել են հետաքննել Վրաստանում ընտրախախտումների դեպքերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վայմարի եռանկյունու» երկրների (Գերմանիա, Լեհաստան և Ֆրանսիա) ղեկավարները համատեղ հայտարարությամբ պահանջել են օպերատիվ հետաքննել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած ենթադրյալ խախտումները, ինչպես նաև այդ երկրի իշխանություններին կոչ են արել չեղարկել այն օրենքները, որոնք չեն համապատասխանում եվրոպական արժեքներին։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Մենք կրկնում ենք մեր մտահոգությունները Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի առնչությամբ.... մասնավորապես՝ հայտարարված բազմաթիվ խախտումների և ընտրողների ահաբեկումների առնչությամբ, որոնք բացասաբար են ազդել ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա: Կոչ ենք անում անցկացնել խախտումների մասին բոլոր բողոքների և հաղորդումների արագ և թափանցիկ հետաքննություններ, և մենք հանգամանորեն կուսումնասիրենք միջազգային դիտորդական առաքելության ամփոփիչ հաշվետվությունը, որը մենք ակնկալում ենք սահմանված ժամկետներում», - ասված է հայտարարության մեջ։

Երեք պետությունների ղեկավարները հայտարարել են  Վրաստանի բնակիչների «ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին» աջակցելու մասին։ Նրանք բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ներառական երկխոսության, ինչպես նաև երկրում խաղաղ հավաքների ազատությունը պաշտպանելու կոչ են արել։ 

«Վայմարի եռանկյունու» երկրների ղեկավարները նաև հիշեցրել են Եվրոպական խորհրդի հայտարարությունը, որ «Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց»։ 

«Եթե Վրաստանը չփոխի իր ներկայիս ուղեգիծը և չցուցաբերի բարեփոխումների շոշափելի ջանքեր, մասնավորապես չեղյալ հայտարարելով վերջերս ընդունված օրենքները, որոնք հակասում են եվրոպական արժեքներին և սկզբունքներին, ապա մենք չենք կարողանա աջակցել ԵՄ-ին այս երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին», - ասված է հայտարարության մեջ:

Խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում։ 

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին