Չինաստանի և ԱՄՆ-ի կայուն հարաբերությունները համապատասխանում են երկու երկրների շահերին. Սի Ծինփինը շնորհավորել է Թրամփին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրների, որոնց անունը չի նշվում։

Իր հերթին Xinhua գործակալությունը հայտնել է, որ Սի Ծինփինը նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Թրամփին՝ նշելով, որ Պեկինի և Վաշինգտոնի  կայուն, առողջ և հաստատուն հարաբերությունները համապատասխանում են Չինաստանի և Միացյալ Նահանգների շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին։ 

«Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ հավատարիմ կմնան փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցություն սկզբունքներին, կամրապնդեն երկխոսությունն ու հաղորդակցությունը, պատշաճ կերպով կկառավարեն տարաձայնությունները, կընդլայնեն փոխշահավետ համագործակցությունը», - նշված է եղել հեռագրում։

Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ն ու ԱՄՆ-ն «փոխգործակցության ճիշտ ուղի կգտնեն նոր դարաշրջանում, որն օգուտ կբերի ինչպես երկու երկրներին և այնպես էլ ամբողջ աշխարհին»։

Ավելի վաղ Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել էր Չինաստանի արտգործնախարարությունը։ 

Միացյալ Նահանգներ

Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ըստ CNN-ի ներկայացրած վերջին տվյալների՝ ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։   

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին