Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 23 մլրդ դոլար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73.5 տոկոսով՝ կազմելով 23 մլրդ 717.9 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:

Օգոստոսի համեմատ սեպտեմբերին առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են 13 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 937.9 մլն դոլար: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 22.4 տոկոսի աճ:

Ընթացիկ տարվա առաջին 9-ը ամիսներին արտահանումը 2.1 անգամ գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ կազմելով 10 մլրդ 595.4 մլն դոլար: Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, արտահանման ծավալները նվազել են 13.1 տոկոսով՝ կազմելով 857.1 մլն դոլար: Նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը գերազանցվել է 38.9 տոկոսով:

Ներմուծման ծավալները հունվար-սեպտեմբերին աճել են 54.2 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 122.5 մլն դոլար: Օգոստոսի համեմատ սեպտեմբերին ծավալները կրճատվել են 12.9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 80.8 մլն դոլար: Նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը գերազանցվել է 11.9 տոկոսով:

Տվյալները ներկայացված են ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ հոկտեմբերի 15-ին ներկայացված տեղեկատվության:  

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ