Էկոնոմիկայի նախարարն արձանագրում է՝ այս տարի խաղողի մթերման խնդիր չի եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիր չի եղել, նախորդ տարվա համեմատ 5 հազար տոննա ավելի խաղող է մթերվել։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:  

Նախարարը հայտնեց, որ 2023 թվականին աջակցության ծրագրերի միջոցով հաջողվել է 11.4 մլն լիտր խաղողից ստացված սպիրտ արտահանել: Այս տարի ևս մեծ ծավալով արտահանում է եղել:

«Աջակցության ծրագրի շրջանակում, երբ 100 հազար լիտրից ավելի արտահանում են իրականացնում, մենք ամեն լիտրի համար 100 դրամ աջակցություն ենք ցուցաբերում արտահանողներին: Այսինքն՝ վճարված տուրքի գումարը վերադարձնում ենք իրենց»,-ասաց Պապոյանը:

Նախարարն այցելել է բազմաթիվ ընկերություններ, նկատել է՝ պետական աջակցությամբ արդիականացման ծրագրի շնորհիվ բազմաթիվ նոր, ժամանակակից տակառներ, տարաներ են ձեռք բերել:

«Դրա արդյունքում իրենք կարողանում են մեծ քանակությամբ խաղող մթերել: Եթե նախկինում սահմանափակ էր հնարավորությունը, որովհետև ունեին 10 տակառ, ապա հիմա ունեն ևս 10 տակառ: Դա արվել է պետության աջակցությամբ: Դա թույլ է տվել նոր հնարավորություններ կուտակել, որի արդյունքում այս տարի խաղողի մթերման խնդիր չունեցանք՝ այն դեպքում, երբ այս տարի 5 հազար տոննա ավելի խաղող ենք մթերել, քան անցյալ տարի: Անցյալ տարի 160 հազար տոննա խաղող ենք մթերել, այս տարի 165 հազար տոննա խաղող ենք մթերել: Իմ կարծիքով՝ եթե լիներ 30-40 հազար տոննա ավելի, կրկին կմթերվեր»,-ասաց Պապոյանը:

 

 

 

 

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը